Վաճառքի բաժնի ղեկավար
LOGIC GROUP LLC
Նկարագրություն
Լոջիք Գրուպ ընկերությունը փնտրում է նախաձեռնող, պատասխանատու և արդյունքակենտրոն Վաճառքի բաժնի ղեկավար։
Պարտականություններ
- Վաճառքի ռազմավարության և զարգացման ծրագրերի մշակում
- Վաճառքի բաժնի աշխատանքների կազմակերպում և արդյունավետ կառավարում
- Թիմի ղեկավարում, մոտիվացում և մասնագիտական զարգացում
- Նոր հաճախորդների ներգրավման և առկա հաճախորդների պահպանման գործընթացների զարգացում
- Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում
- Շուկայի ուսումնասիրություն
- Գործընկերների և խոշոր հաճախորդների հետ բանակցությունների վարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Ղեկավարի կամ թիմի կառավարման փորձ
- Բանակցելու և հաղորդակցվելու զարգացած հմտություններ
- Վերլուծական և կազմակերպչական կարողություններ
- Արդյունքների նկատմամբ բարձր պատասխանատվություն
Լոջիք ընկերությունը զբաղվում է առևտրային, պահեստային և արդյունաբերական սառնարանային համակարգերի և դարակաշարերի արտադրությամբ, ներմուծմամբ, մոնտաժման և սպասարկման աշխատանքներով: Մեր ընկերությունն առաջարկում է նաև առևտրային կահավորանքի և սարքավորումների գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ լուծումներ: Մեզ մոտ կարելի է գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է սուպերմարկետի համար: