Վաճառքի բաժնի ղեկավար
Sega
Նկարագրություն
<<Բելլա Վիտա>> ՍՊԸ-ն փնտրում է վաճառքի բաժնի ղեկավար՝ ով կապահովի արդյունավետ վաճառք, հաճախորդների հետ գործարար հաղորդակցություն և կպահպանի ընկերության վաճառքի քաղաքականությունը։
Պարտականություններ
- Վաճառքի գործընթացի ամբողջական կազմակերպում և իրականացում։
- Հաճախորդների հետ մասնագիտական բանակցությունների վարում։
- Հաճախորդների քանակի ընդլայնման նպաստում։
- Ապրանքատեսակների վաճառքի ընդլայնում։
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն, գնային և վաճառքի առաջարկների վերլուծություն։
- Ընկերության վաճառքի քաղաքականության, կարգապահական և էթիկական նորմերի խիստ պահպանում։
- Ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում՝ լիազորությունների շրջանակներում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում առնվազն 5 տարի
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Թիմում աշխատելու կարողություն։
- Տարիքը՝ 30-45
- Անձնական մեքենայի առկայություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ վեցօրյա 09։00-18։00
Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք: