Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի ավագ մասնագետ

HAMEDIL CONSTRUCTION GROUP

Location: Talin
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Architecture, Construction
Deadline:
10/10/2026

Պաշտոնի նպատակը

Իրականացնել «Համեդիլ կոնստրաքշն գրուպի» նախագծերի և ծառայությունների վաճառքի ամբողջական գործընթացի ռազմավարական պլանավորումն ու ղեկավարումը։ Ապահովել վաճառքների աճ «Համեդիլ Ռեզիդենս» բնակելի համալիրի բնակարանների (B2C), կառուցվելիք բիզնես կենտրոն(ներ)ի առևտրային տարածքների (B2B), ինչպես նաև ընկերության տարատեսակ շինարարական ծառայությունների ուղղություններով։ Մշակել վաճառքի ռազմավարություն, վարել առանցքային բանակցություններ թիրախային պոտենցյալ գնորդներրի ու գործընկերների հետ, վաճառքի կարիքներից ելնելով, սերտորեն համագործակցել մարկետինգի ու ներքին մյուս թիմերի հետ՝ նպաստելու ընկերության եկամուտների աճին և բրենդի շուկայական դիրքի ամրապնդմանը։

Հիմնական պարտականություններ

1․ Վաճառքի գործընթացի կառավարում

  • Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություն և պլաններ՝ ըստ նախագծերի, շուկայի իրավիճակի ու կազմակերպության առաջնահերթությունների
  • Կազմակերպել և իրականացնել Համեդիլ կոնստրաքշնի կառուցվող և պլանավորվող նախագծերի վաճառքը՝
    1. բազմաբնակարան շենքերի բնակարաններ և հասարակական տարածքներ
    2. բազմանշանակ շենքերի կոմերցիոն տարածքներ
  • Կազմակերպել ընկերության շինարարական և հարակից ծառայությունների վաճառքը (նախագծում, կառուցում, վերանորոգում և այլն)

2․ Հաճախորդների հետ կապերի կառավարում

  • Ներգրավել նոր հաճախորդների և ներդրողների (B2C և B2B)
  • Կառավարել հետաքրքրված գնորդների ամբողջական ճանապարհը (ներգրավում → բանակցություն → պայմանագիր)՝ ապահովելով «Lead -> Բանակցություն -> Գործարք» փոխարկելիության բարձր ցուցանիշ։
  • Վաճառքի ընթացիկ կարիքներից և վերլուծությունից ելնելով՝ մարկետինգի թիմին ներկայացնել պահանջներ․ որակյալ լիդերի (Lead) անհրաժեշտ քանակ, թիրախային լսարանների ճշգրտում, ակցիաների և առաջխաղացման անհրաժեշտություն։
  • Մարկետինգի թիմի հետ համատեղ գնահատել գովազդային արշավների արդյունավետությունը (ROI, lead quality), ապահովել վաճառք-մարկետինգ հետադարձ կապի անխափան աշխատանքը։
  • Համագործակցել նախագծողների, շինարարության գծով տնօրենի, գործառնությունների, մարկքեթինգի, ֆինանսների բաժնի և իրավական/փաստաթղթային թիմի հետ՝ վաճառքի գործընթացի սահուն կազմակերպման համար

3․ Շուկայի և մրցակցային միջավայրի վերլուծություն

  • Ուսումնասիրել շուկայի պահանջները, հաճախորդների կարիքները և մրցակիցների առաջարկները
  • Ներկայացնել առաջարկներ ծառայությունների բարելավման և նոր շուկաներ մուտք գործելու վերաբերյալ

4․ Թիմի և գործընթացների ղեկավարում և CRM

  • Ղեկավարել վաճառքի աջակցման և հաճախորդների սպասարկման մասնագետին, սահմանել KPI-ներ, բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց կատարումը։
  • Վերահսկել CRM համակարգում վաճառքի գործընթացների ճիշտ վարումը, վերլուծել ցուցանիշները և ղեկավարությանը ներկայացնել կանոնավոր հաշվետվություններ։

Պահանջներ

Կրթություն և փորձ

  • Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի/կառուցապատման ոլորտում վաճառքների ղեկավարման (B2C և B2B վաճառքների փորձը պարտադիր է)։
  • Բարձրագույն կրթությունը բիզնեսի, մարկեթինգի, կառավարման կամ հարակից ոլորտում կդիտվի որպես առավելություն

Հմտություններ

  • Անշարժ գույքի (բնակելի և կոմերցիոն) շուկայի, B2B վաճառքի տեխնոլոգիաների, հիպոթեքային/վարկային ծրագրերի և կառուցապատման իրավական/ֆինանսական նրբությունների իմացություն։
  • Ռազմավարական մտածողություն, բանակցային բարձր հմտություններ, մարկետինգային թիմի հետ առաջադրանքների հստակ ձևակերպման և թիմ ղեկավարելու ունակություն։
  • Ռազմավարական պլանավարման հմտություններ
  • Վաճառքի և հաճախորդների հետ աշխատանքի կառուցվածքային մոտեցում
  • Արդյունքների վրա կողմնորոշված մտածելակերպ

Վարձատրություն

  • Ֆիքսված ամսական աշխատավարձ և տոկոսներ՝ յուրաքանչյուր վաճառքից

Հավելյալ նշումներ

Ֆիքսված, ամսական աշխատավարձ և բոնուսներ՝ յուրաքանչյուր վաճառքից

Company օverview
address
Address
Ազատամարտիկների 80/2
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 94 940055

Համեդիլ կոնստրաքշն Գրուպը շինարարական ընկերություն է, հիմնադրված 2024 թվականին, որը մատուցում է բարձր որակի ամբողջական շինարարական ծառայություններ՝ սկսած նախագծումից մինչև կառուցում, վերանորոգում և ավարտական աշխատանքներ։ Մենք իրականացնում ենք թե՛ քաղաքացիական, թե՛ ճանապարհաշինարարական նախագծեր՝ կենտրոնանալով որակի, ժամկետների և պրոֆեսիոնալ կառավարման վրա:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media