վաճառողուհի/խորհրդատու
Next Gen Sports
Նկարագրություն
JUVENTUS ACADEMY ARMENIA-ն աշխատանքի է հրավիրում վաճառողուհի/խորհրդատուների ՝ ակադեմիայի տարածքում գործող մասնագիտացված սպորտային հագուստի խանութում աշխատելու համար։
Եթե սիրում եք ակտիվ և սպորտային միջավայրը, շփվող եք, պատասխանատու և սիրում եք աշխատել մարդկանց հետ, ապա սիրով սպասում ենք հենց ձեզ միանալու JUVENTUS ACADEMY ARMENIA թիմին։
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր սպասարկում,
- ապրանքների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում,
- հաճախորդի կարիքների բացահայտում և դրանց համապատասխան առաջարկների ներկայացում
- ապրանքների ճիշտ դասավորվածության ապահովում, վաճառասրահի կոկիկության պահպանում,
- անհրաժեշտության դեպքում կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում, դրամարկղի բացման և փակման գործընթացի իրականացում։
Պահանջներ
- MS Word, MS Excel ծրագրերի իմացություն,
- գերազանց հաղորդակցման, կոնֆլիկտների հարթման հմտություններ,
- պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն,
- կոկիկ և ներկայանալի տեսք,
- թիմային աշխատանքում ներգրավվելու պատրաստակամություն,
- համապատասխան ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- սթրեսակայունություն, արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Next Gen Sports is a unique business in the world of sports, encompassing ventures in sports academies, professional athletes' management, sports technology, sports marketing and esports.