Վաճառող/ուհի-խորհրդատու
Շին Կորտ
Նկարագրություն
Շին Կորտ խանութ-սրահը բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում վաճառող-խորհրդատուների։
Թափուր հաստիքներ՝
- Սանտեխնիկայի բաժին
- Գործիքների բաժին
- Սալիկների, պաստառների և ջեռուցման համակարգերի բաժին
- Ներկերի բաժին
- Հոսանքի բաժին / գիշերային հերթափոխ/
Պարտականություններ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։ Շինանյութի վաճառքի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
- Ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
- Հաղորդակցման, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ։
- Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն։
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ և բարեհամբույր վերաբերմունք։
Պահանջներ
- Դիմավորել հաճախորդներին և ապահովել բարձր մակարդակի սպասարկում։
- Ներկայացնել խանութ-սրահի ապրանքատեսականին և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն՝ ապրանքների առանձնահատկությունների և սպառողական հատկանիշների վերաբերյալ։
- Օգնել հաճախորդներին ընտրել և գտնել իրենց պահանջներին համապատասխան ապրանքները։
- Ընդունել ապրանքները պահեստից և ապահովել դրանց ճիշտ տեղաբաշխումը վաճառասրահում։
- Հետևել ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և գնապիտակների առկայությանը։
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ աշխատանքային գործառույթների շրջանակում։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։
- Աշխատանքային ժամեր՝ 09:00–19:00։
- Աշխատավարձ՝ բարձր և մրցունակ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ուղարկել ինքնակենսագրական կամ զանգահարել 044 35 30 45 հեռախոսահամարին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00–18:00։