Վաճառողուհի-խորհրդատու
Miracle Skin LLC
Նկարագրություն
Միրեյքլ Սքին ընկերությունը Աբովյան 26 հասցեում և Երևան մոլում գտնվող իր խանութ սրահների համար աշխատանքի է հրավիրում ակտիվ, նպատակասլաց և վաճառքի հմտություններին տիրապետող աղջիկների վաճառքի խորհրդատուների թափուր հաստիքները համալրելու համար:
Եթե դուք եք այն մարդը, ով ունի փորձ և հետաքրքրություն կոսմետիկայի և մաշկի խնամքի վաճառքի ոլորտում, ապա մեր թիմը սպասում է ձեզ։
Պարտականություններ
- Հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվության, մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
- Սրահում ապրանքների՝ ժամանակին համալրման և ճիշտ դասավորվածության ապահովում,
- Հետևել, որ սրահում ներկայացված բոլոր ապրանքները լինեն պիտանելիության ժամկետի սահմաններում,
- Մարդկանց հետ հարգալից և բարեհամբույր շփվելու կարողություն,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտությունների տիրապետում,
- Սոցիալական ցանցերի հետ աշխատելու հմտություններ։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է),
- ՀԾ-ի իմացությունը ցանկալի է,
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV)՝ լուսանկարի առկայությունը պարտադիր է:
Առաջարկում ենք բարձր աշխատավարձ, բոնուսային համակարգ և կարերիայի զարգացման հնարավորություն։
INDREAM-ը ներկայացնում է կորեական խնամքի մշակույթը Հայաստանում ՝ ձևավորելով համակարգված և գիտակցված մոտեցում մաշկի խնամքին
Մենք առաջարկում ենք խնամքի մտածված ընտրանի՝ ավելի քան 50 վստահելի բրենդներից, որոնք ներմուծվում են անմիջապես Կորեայից։
Մեր առաքելությունն է պարզեցնել խնամքը, դարձնել այն հասկանալի և արդյունավետ՝ օգնելով յուրաքանչյուրին կառուցել իր անհատական խնամքի համակարգը։
INDREAM խանութները գտնվում են՝
📍 Երևան Մոլ, 1-ին հարկ
📍 Աբովյան 26
Մենք աշխատում ենք ինչպես B2C, այնպես էլ B2B ուղղություններով՝ ապահովելով վստահելի համագործակցություն և բարձր որակ։