Վաճառողուհի-խորհրդատու
Լեվադենտ ՍՊԸ
Նկարագրություն
Ատամնաբուժական ապրանքների խանութ-սրահին անհրաժեշտ է առևտրի սրահի խորհրդատու (իգական սեռի):
Վաճառվող տեսականու՝ ատամնաբուժական ապրանքների վերաբերյալ իմացություն պարտադիր չէ։
Աշխատավարձը վերանայվում է բարձրացման ուղղությամբ՝ կախված աշխատողի աշխատանքային արդյունավետությունից:
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում և վաճառքի իրականացում,
- Վաճառվող տեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,
- Օգնել կողմնորոշվել, խթանել վաճառքը,
- Բարեհամբույր սպասարկում։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
- Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10.00-18.00, շաբաթ՝ 10.00-16.00:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV- ն և լուսանկարը։
ԼԵՎԱԴԵՆՏ ընկերությունը մասնագիտացված առևտրային կազմակերպություն է, իրականացնում է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների, սարքավորումների ներմուծում և դրանց մանրածախ ու մեծածախ վաճառք Հայաստանի Հանրապետությունում: