Վաճառողուհի / գանձապահ
GUAVA LLC
Նկարագրություն
GUAVA NOVA հագուստի սրահի Տերյան 52 ,Բաշինջաղյան 188/8 և Անդրանիկի 34/5 մասնաճյուղերում անհրաժեշտ է վաճառողուհիներ և գանձնապահներ։
Պարտականություններ
- Հաճախորդների հետ անմիջական և ջերմ շփում,
- Հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- Վաճառքի ապահովում,
- Դրամարկղի ընդունում/հանձնում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- POS, ՀԴՄ-ի աշխատելու կարողություն
- Հստակ ձևակերպված պարզ խոսք,
- Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմային աշխատանքի ցանկություն և ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկու հերթափոխով է՝ 10:00-18.00 և 13:00-22:00-ն, մեկ օր ազատ։
Երկու ամիս ֆիքսված աշխատավարձ 150000+0.1% վաճառքից, այնուհետև վաճառքից 5%։
Դիմելուց նշել որ մասնաճյուղի համար եք դիմում։
GUAVA-NOVA -ն հիմնադրվել է 2018 թվականին։Մենք առաջարկում ենք տղամարդկանց, կանացի և մանկական հագուստի , կոշիկի և աքսեսուարների բազմազան տեսականի։ Բարձր որակի արտադրանքն անմիջապես գնահատվեց սպառողների կողմից և արժանացավ նրանց վստահությանը։ Մենք պարտավորվում ենք խթանել հայկական արտադրությունը ՝ ցուցադրելով տեղական որակն ու դիզայնը յուրաքանչյուր կատեգորիայում։