
Վաճառողուհի-գանձապահ
ART GLOBAL LLC
Նկարագրություն
«Արտ Գլոբալ» ընկերությանը փնտրում է վաճառողուհի-գանձապահ:
Պարտականություններ
- Վաճառքների գրանցում, ապրանքների սքանավորում,
- Կանխիկ և անկանխիկ դրամական գործարքների իրականացում,
- Կանխիկի հաշվառում և վերահսկում,
- Դրամարկղի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- Հաճախորդների սպասարկում,
- Հաճախորդներին վաճառվող տեսականու վերաբերյալ լիարժեք խորհրդատվության տրամադրում,
- Անմիջական ղեկավարի կողմից աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Գերպատասխանատվություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Արագ կողմնորոշման հմտություն,
- Համակարգչային գրագիտություն՝ Excel, Word ծրագրեր գերազանց տիրապետում
- ՀԾ-Առևտուր համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկ (կիրակի հանգստյան օր)՝ 9:00-18:00։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ինքնակենսագրականները։
Աշխատավայրը գտնվում է Շիրակի 47/14 հասցեում (Չարբախ)։