
Վաճառողուհի
Վաղարշ և որդիներ Կոնցեռն ՍՊԸ
Նկարագրություն
Մեր մեծ թիմին միանալու համար Artyom's Jewelry-ն փնտրում է փորձառու վաճառողուհի խանութ սրահում աշխատելու համար, որը կապահովի վաճառքի աճ՝ պահպանելով հաճախորդների սպասարկման և գործառնական արդյունավետության ամենաբարձր չափանիշները:
Artyom's Jewelry-ին ունի բարձրորակ զարդեր մատուցելու հարուստ պատմություն, որոնք մատնանշում են կյանքի յուրահատուկ պահերը: Մեր թիմին միանալը նշանակում է դառնալ գերազանցության և վարպետության վրա կառուցված ժառանգության մաս:
Պարտականություններ
- Կառավարել դրամարկղի գործառնությունները և ապահովել գործարքների պատշաճ ընդունումն ու վերահսկողությունը,
- Չափանիշներին համապատասխան արտաքին տեսքի և վարքագծի վրա դրսևորում,
- Ունենալ պատկերացում սեզոնային տեսականու վերաբերյալ և առաջարկել նոր տեսականի հաճախորդների պահանջները բավարարելու համար,
- Հաճախորդների հետ հաղորդակցությունը պահել բարձր մակարդակի վրա՝ ներառյալ հեռախոսային շփումները,
- Հետևողական լինել խանութի մաքրությանը և կարգապահությանը,
- Հետևողական լինել առկա զարդերի որակի, արտադրանքի ներկայացման գերազանցության չափանիշներին,
- Տեղեկացված լինել ոլորտի միտումների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը այս ոլորտում պարտադիր է,
- Բարձրագույն կրթություն,
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
- Գրագետ հայերեն խոսք, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է,
- Հաղորդակցման հմտություն,
- Սթրեսակայունություն,
- Ժամանակի կառավարում։
Հավելյալ նշումներ
Այն անձիք, որոնք չեն համապատասխանում վերը թվարկված պահանջներին, խնդրում ենք չուղարկել CV:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-շաբաթ՝ 10։00-19։00, ընդմիջում՝ 13։00-14։00 (հոգում է ընկերությունը)։
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: