
Վաճառող/ուհի
Gurmenia Gastromarket
Նկարագրություն
Գուրմենիա գաստրոմարկետի նորաբաց մասնաճյուղում պահանջվում են խորհրդատու վաճառող/ուհիներ տարբեր բաժիններում աշխատելու համար։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին
- Հետևել բաժնի դասավորվածությանը
- Հետևել բաժնում ապրանքների առկայությանը
Պահանջներ
- աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
- անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
- հաղորդակցման հմտություններ
Մեզ մոտ աշխատելու առավելությունները.
- Ապահովում ենք տուն գնալու ճանապարհածախսը
- Ըստ աշխատանքային ստաժի աշխատավարձի բարձրացում
- Բոնուսային համակարգ
- Զեղչեր խանութի կողմից
- Թրեյնինգների և վերապատրաստումների հնարավորություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը 08:00-16:00 և 16:00-00:00:
Գաստրոմարկետը գտնվում է Վերին Պտղնի, Նոր Թաղամաս, 1 փ․
Գուրմենիա գաստրոնարկետը, յուրօրինակ և տարբերվող կոնցեպտով գաստրոմարկետ է, որն ունի 3 մասնաճյուղ՝ Աբովյան 17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1։
Գուրմենիայում Դուք կգտնեք բազում յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ Գուրմենիայի կրուասանների տեսականին արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել Երևան քաղաքի բոլոր անկյուններում: Թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:
Իր ստեղծման օրվանից Գուրմենիան կարևորում է աշխատակիցների առողջ աշխատանքային մթնոլորը և թիմային աշխատանքը։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը, որը զբաղեցնելով կկազմեք մեծ թիմի շղթայի մի մաս։