Get our free app. It won't take up space on your device

Վաճառող-խորհրդատու (սանտեխնիկայի բաժին)

VLV CENTRE

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care
Deadline:
8/20/2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի ակտիվ, նախաձեռնող և հաղորդակցվող Վաճառող-խորհրդատու՝ սանտեխնիկայի բաժնում աշխատելու համար։ Եթե հետաքրքրված եք վաճառքի ոլորտով, ունեք հաճախորդների հետ աշխատելու հմտություններ և ցանկանում եք զարգանալ կայուն ընկերությունում, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։

Պարտականություններ

  • Իրականացնել սանտեխնիկայի ապրանքների վաճառք և մասնագիտական խորհրդատվություն։
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ։
  • Ներկայացնել ապրանքների տեխնիկական բնութագրերն ու առավելությունները։
  • Ապահովել ապրանքների ճիշտ դասավորվածությունն ու տեսանելիությունը վաճառքի սրահում։
  • Վերահսկել ապրանքների մնացորդները և ժամանակին տեղեկացնել համալրման անհրաժեշտության մասին։
  • Ձևակերպել վաճառքի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը։
  • Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում

Պահանջներ

  • Առնվազն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Սանտեխնիկայի ոլորտի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
  • Բարձր հաղորդակցման և վաճառքի հմտություններ։
  • Պատասխանատու, նախաձեռնող և բարեհամբույր վերաբերմունք։
  • Հայերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ + վաճառքից բոնուսային համակարգ։
  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Հաճելի և բարենպաստ աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
Company օverview
address
Address
Արշակունյաց 69/5
address
Number of employees
501-1000
Phone
Phone
+374 10 349944

VLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։

VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։

𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media