Վաճառող-խորհրդատու (կես դրույք)
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Եթե ուզում ես աշխատել հետաքրքիր միջավայրում, բայց ոչ լրիվ դրույքով ՝ սա հենց քո շանսն է։ Մեզ պետք են ակտիվ ու շփվող վաճառողներ կես դրույքով։
Ի՞նչ ենք առաջարկում՝
- Կարճ աշխատանքային ժամեր (կես դրույք),
- Հարմար տարբերակ ուսանողների կամ երկրորդ աշխատանք փնտրողների համար,
- Մրցակցային աշխատավարձ + բոնուսային համակարգ,
- Ընկերական թիմ և զարգանալու հնարավորություն։
Ի՞նչ ենք ակնկալում՝
- Շփվող և ժպտերես լինել,
- Պատասխանատվություն և հաճախորդների հետ ճիշտ աշխատելու ցանկություն,
- Հաղորդակցման հմտություններ։
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: