Վաճառող-խորհրդատու (գյուղ Մասիս)
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Մասիս գյուղում գտնվող Վեգա վաճառասրահը փնտրում է ակտիվ և բարեհամբույր վաճառող-խորհրդատուների՝ մեր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
- Հետևել ապրանքների դասավորվածությանն ու ցուցադրությանը վաճառասրահում։
- Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն,
- Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն/ ցանկալի է։
- Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա, ժամերը՝ հերթափոխային 10:00-19:00, 11:00-20:00:
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: