Get our free app. It won't take up space on your device

Վաճառող-խորհրդատու (Գործիքների բաժին)

VLV CENTRE

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Installation, Maintenance, Repair
Deadline:
8/7/2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Վաճառող-խորհրդատու՝ գործիքների բաժնի համար։

Եթե ցանկանում եք դառնալ ոլորտի պրոֆեսիոնալ, պատրաստ եք սովորել և զարգանալ, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։ Ընկերությունը կազմակերպում է 2-ամսյա վճարովի մասնագիտական ուսուցում, որի ընթացքում կծանոթանաք գործիքների տեսականուն, տեխնիկական առանձնահատկություններին, վաճառքի մեթոդներին և հաճախորդների սպասարկման չափանիշներին։ Ուսուցումն ավարտելուց հետո հաջողությամբ անցած մասնակիցները կշարունակեն աշխատանքը որպես մշտական աշխատակից։

Պարտականություններ

  • Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին և աջակցել ապրանքների ընտրության հարցում։
  • Ներկայացնել գործիքների տեխնիկական առանձնահատկությունները։
  • Իրականացնել վաճառքի գործընթացը և ձևակերպել պատվերները։
  • Ապահովել ապրանքների ճիշտ դասավորվածությունն ու ներկայացվածությունը վաճառքի սրահում։
  • Հետևել ապրանքների առկայությանը և տեղեկացնել համալրման անհրաժեշտության մասին։
  • Ապահովել բարձրակարգ հաճախորդների սպասարկում։

Պահանջներ

  • Առնվազն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Սովորելու մեծ ցանկություն և պատասխանատու վերաբերմունք աշխատանքի նկատմամբ։
  • Հաղորդակցման և վաճառքի հմտություններ։
  • Նախաձեռնողականություն, ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն։
  • Գործիքների ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։

Հավելյալ նշումներ

  • 2-ամսյա վճարովի մասնագիտական ուսուցում։
  • Հաջող ավարտից հետո՝ մշտական աշխատանք «ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ում։
  • Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
  • Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն։
  • Կայուն աշխատանք և աջակցող թիմ։
Company օverview
address
Address
Արշակունյաց 69/5
address
Number of employees
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media