Վաճառող- խորհրդատու (Դալմա մասնաճյուղում)
Roberto Piraloff
Նկարագրություն
Դալմա Գարդեն Մոլում գործող ROBERTO PIRALOFF խանութ սրահն աշխատանքի է հրավիրում փորձառու վաճառքի խորհրդատուների:
Պարտականություններ
- Հաճախորդներին առաջարկել և ցուցադրել ապրանքներ, օգնել գտնելու անհրաժեշտ ապրանքը,
- Հաճախորդներին առաջարկել նոր և համարժեք ապրանքներ,
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և ենթարկվել սահմանված ընթացակարգերին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում պարտադիր է
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ․
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն պարտադիր, անգլերեն՝ ցանկալի:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
6 օրյա աշխատանքային գրաֆիկ՝ նորմալ տևողությամբ:
“ROBERTO” ապրանքանիշ: Վերջին տասնամյակում զբաղվելով` կոշիկի, հագուստի ու պայուսակների ներմուծմամբ և վաճառքով շնորհիվ իր ճիշտ ռազմավարության մեկ խանութից վերաճել է խանութների ցանցի:“ROBERTO” Խանութների ցանցը իր հաճախորդներին մշտապես առաջարկում է հագուստի, կոշիկների և պայուսակների նորաձև տեսականի՝ պահպանելով իր ուրույն ոճը: Ընկերությունը 2012թ. ստեղծել է "ROBERTO PIRALOFF" բրենդային հայ-իտալական գործարանը:Խանութների ցանցը ներկրված ապրանքանիշերի հետ մեկտեղ առաջարկում է նաև սեփական արտադրության "ROBERTO PIRALOFF" ապրանքանիշի կոշիկները, որոնք իրենց արդիականությամբ ու որակով կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ գնորդին: