Վաճառող - խորհրդատու
ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ
Նկարագրություն
Լիա Կերամիքս ընկերությունն աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառող/վաճառողուհիների Դավիթ Անհաղթ 6 մասնաճյուղում աշխատանքի համար:
Պարտականություններ
- Ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսակների պատշաճ ներկայացում, հաճախորդներին մանրամասն խորհրդատվության տրամադրում,
- Պատվերների գրանցում, վաճառքի իրականացում,
- Ապրանքների ընդունում և սրահում պատշաճ դասավորվածության ապահովում,
- Գնապիտակների առկայության ստուգում և ապահովում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում, գրագետ խոսելաոճ։
Պահանջներ
- Վաճառքի և/կամ սպասարկման ոլորտում փորձը ցանկալի է,
- Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի՝ որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Մաթեմատիկական բազային գիտելիքներ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 10:00-19:00։
- Հեռ․՝ 055 054 056։
ԼԻԱ Գրուպ-ը այն եզակի կազմակերպություններից մեկն է ՀՀ-ում, որը գործունեություն է սկսել ծավալել 1993թ.-ից և մինչև օրս շարունակում է հաջողությամբ առաջընթաց ապրել ներմուծման և առևտրի ոլորտում: Լիա Գրուպի գործունեության հիմնական ուղղությունը մանրամեծածախ առևտուրն է: Ընկերությանն են պատկանում ՀՀ տարածքում ամենադինամիկ տեմպերով զարգացող «Լիա-Կաֆ» ՍՊ և «Լիա-Կ Գրուպ» ՍՊ ընկերությունները: ԼԻԱ Գրուպը, որպես Հայաստանում ներմուծման առաջատար ընկերություն, տարիների ընթացքում ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը, հանդիսանում է մի շարք արտասահմանյան ճանաչված ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: ԼԻԱ-Կ Գրուպ ՍՊԸ-ին պատկանող ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ խ/ս ցանցը մասնագիտացած է շինանյութերի, լոգասենյակի ամբողջական կահավորման նյութերի, շինարարական ապրանքների ներկրումով և մատակարարմամբ` ներմուծելով ապրանքներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից։