Վաճառող - խորհրդատու
Next Gen Sports
Նկարագրություն
JUVENTUS ACADEMY ARMENIA-ն աշխատանքի է հրավիրում վաճառող/խորհրդատուների՝ ակադեմիայի տարածքում գործող մասնագիտացված սպորտային հագուստի խանութում աշխատելու համար։
Եթե սիրում եք ակտիվ և սպորտային միջավայրը, շփվող եք, պատասխանատու և սիրում եք աշխատել մարդկանց հետ, ապա սիրով սպասում ենք հենց ձեզ միանալու JUVENTUS ACADEMY ARMENIA թիմին։
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր սպասարկում,
- Ապրանքների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում,
- Հաճախորդի կարիքների բացահայտում և դրանց համապատասխան առաջարկների ներկայացում
- Ապրանքների ճիշտ դասավորվածության ապահովում, վաճառասրահի կոկիկության պահպանում,
- Անհրաժեշտության դեպքում կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում, դրամարկղի բացման և փակման գործընթացի իրականացում։
Պահանջներ
- MS Word, MS Excel ծրագրերի իմացություն,
- Գերազանց հաղորդակցման, կոնֆլիկտների հարթման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն,
- Կոկիկ և ներկայանալի տեսք,
- Թիմային աշխատանքում ներգրավվելու պատրաստակամություն,
- Համապատասխան ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Սթրեսակայունություն, արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
Next Gen Sports is a unique business in the world of sports, encompassing ventures in sports academies, professional athletes' management, sports technology, sports marketing and esports.