Վաճառող-խորհրդատու
HR solutions Armenia LLC
HR Solutions Armenia-ն մարդկային ռեսուրսների, հաշվապահության և խորհրդատվական և հավաքագրման ընկերություն է, որն աջակցում է կազմակերպություններին լավագույն մասնագետների ներգրավման, ընտրության և HR գործընթացների արդյունավետ կազմակերպման հարցում։
Մենք մեր գործընկեր ԻՆՍԵՏ ՍՊԸ-ի համար փնտրում ենք Վաճառող-խորհրդատու
ԻՆՍԵՏ ՍՊԸ-ի մասին
ԻՆՍԵՏ ՍՊԸ-ն Հայաստանիում անվտանգության և ինժեներական համակարգերի ոլորտի առաջատար ընկերություններից է, որը իրականացնում է նախագծում, մատակարարում, տեղադրում և տեխնիկական սպասարկում։
Ընկերությունը մասնագիտացած է տեսահսկման, հակահրդեհային ազդարարման, մուտքի վերահսկման, հակաառևանգման, խելացի կառավարման և այլ ցածր լարման համակարգերի ներդրման ոլորտում՝ առաջարկելով համալիր լուծումներ բնակելի, առևտրային, արդյունաբերական և պետական նշանակության օբյեկտների համար։
ԻՆՍԵՏ -ը համագործակցում է միջազգային առաջատար արտադրողների հետ և իր հաճախորդներին առաջարկում է բարձրորակ, հուսալի և նորարարական լուծումներ՝ հիմնված ոլորտի լավագույն փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների վրա։
Ընկերության հաջողության հիմքում պրոֆեսիոնալ թիմն է, հաճախորդակենտրոն մոտեցումը, բարձր որակի չափանիշները և շարունակական զարգացումը, ինչը ԻՆՍԵՏ -ին դարձրել է վստահելի գործընկեր բազմաթիվ կազմակերպությունների և հազարավոր հաճախորդների համար (https://www.inset.am)։
Ու՞մ ենք փնտրում
Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու և հաճախորդակենտրոն մասնագետի, ով կկարողանա բարձր մակարդակով ներկայացնել ընկերության լուծումները, հասկանալ հաճախորդների կարիքները և ապահովել գերազանց սպասարկում՝ նպաստելով վաճառքների աճին։
Աշխատանքային պարտականություններ
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան ապրանքներ ու լուծումներ։
- Ներկայացնել ընկերության տեսականին, տեխնիկական առանձնահատկություններն ու առավելությունները։
- Իրականացնել վաճառքի ամբողջ գործընթացը՝ սկսած խորհրդատվությունից մինչև գործարքի ավարտ։
- Պատրաստել գնառաջարկներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
- Հետևել ապրանքների ցուցադրմանը և ցուցասրահի պատշաճ կազմակերպվածությանը։
- Աշխատել վաճառքի և հաճախորդների տվյալների հետ։
- Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ և ձևավորել երկարաժամկետ համագործակցություն։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Microsoft Excel-ի իմացություն։
- MS Office փաթեթի (Word, Outlook և այլն) ազատ օգտագործում։
- Բարձր հաղորդակցման և բանակցային հմտություններ։
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Կոմիտաս 36
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 09:30–18:30,
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք արագ զարգացող ընկերությունում
- Մասնագիտական ուսուցում և շարունակական զարգացում
- Կարիերայի աճի հնարավորություն
- Մրցունակ աշխատավարձ և արդյունքահեն մոտեցում
HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:
Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:
HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները: