Վաճառող-խորհրդատու
Bella Casa
Նկարագրություն
«Bella Casa» խանութ-սրահների ցանցն իր թիմն ընդլայնելու նպատակով աշխատանքի է հրավիրում փորձառու, ակտիվ Վաճառող-խորհրդատուների։
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ և գրագետ սպասարկում,
- Ապահովել ապրանքատեսականու ամբողջական և ճշգրիտ ներկայացում,
- Իրականացնել վաճառքի ամբողջական գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև գործարքի ավարտ,
- Ապահովել ցուցասրահում ապրանքների առկայությունն ու պատշաճ ներկայացումը,
- Կազմակերպել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ ըստ տեսակների և սահմանված ստանդարտների,
- Վերահսկել գնապիտակների առկայությունն ու ճշգրտությունը։
Պահանջներ
- Թերի բարձրագույն կամ բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (շինանյութի ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն),
- Վաճառքի տեխնիկաների իմացություն և զարգացած հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն և ճկունություն,
- Թիմային աշխատանքի կարողություն և արդյունքին ուղղված մտածողություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություններ
- Կորպորատիվ զեղչեր ընկերության ապրանքատեսականու համար
- Վերապատրաստումներ և շարունակական թրեյնինգներ
Թափուր հաստիքներ առկա են հետևյալ խանութ-սրահներում
- Վարդանանց 22
- Վարդանանց 77
- Ֆրունզեի 104/1
- Նար-Դոս 1-ին նրբ. 43/2
- Նար-Դոս 1-ին փող. 75/169
- Դավիթ Անհաղթ 8/1
- Առինջ Մոլ տաղ. 300
- Առինջ Մոլ Բ թաղ. 17 Ա տաղ.
- Առինջ Մոլ Բ թաղ. 312 տաղ.
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել դիմումը հարթակում կամ զանգահարել՝ 043 200 106 հեռախոսահամարով։
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։