
Վաճառող Խորհրդատու
Home Mart Electronics
Նկարագրություն
Home Mart թվային և կենցաղային տեխնիկայի խանութ սրահը փնտրում է փորձառու վաճառող խորհրդատուների՝ իրականացնելու ապրանքների վաճառք, հաճախորդների ներգրավում, բարձրակարգ սպասարկում:
Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Նպաստել ապրանքների վաճառքի խթանմանը՝ տեղեկացնելով գործող զեղչային, բոնուսային համակարգերի և ակցիաների մասին։
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
- Պահպանել սահմանված չափանիշները և ընթացակարգերը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ սպասարկման ոլորտում,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
- Կանխիկ դրամով աշխատելու փորձ,
- Microsoft Office-ի լավ իմացություն, մասնավորապես Excel, հաշվապահական ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Սեռ` արական
- Տարիքը՝ 18-30,
- Աշխատանքային փորձ տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութում կդիտարկվի որպես մեծ առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր ու ժամեր՝ Երկ.- Կիր.՝ 10:00 - 19:00, շաբաթական 1 օր հանգիստ։
Մրցունակ աշխատավարձ, որը ձևավորվում է՝ ֆիքսված + տոկոս վաճառքից:
Դիմումներն ուղարկել էլ. հասցեին։
Home Mart կենցաղային տեխնիկայի խանութը ստեղծվել է մեկ վայրում միավորելու բազմաթիվ աշխարհահռչակ բրենդեր։ Ներկայացնում ենք և առաջարկում ապրանքների լայն տեսականի ՝ ավելի քան 20,000 ապրանքով: Մենք աշխատում ենք ամբողջ Հայաստանով՝ առաջարկելով տեխնիկա լավագույն գներով, կատարելով արագ առաքումը ցանկացած կետ, տրամադրելով պաշտոնական երաշխիք և հետգա որակյալ սպասարկում մեր հաճախորդներին: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.homemart.am