Վաճառող (ուհի) - խորհրդատու
MEGAHOME
Նկարագրություն
«ՄԵԳԱՀՈՄ» ՍՊԸ գործող շինանյութի խանութ-սրահը աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու և նախաձեռնող խորհրդատու-վաճառողների։
Պարտականություններ
- Տրամադրել խորհրդատվություն ներկայացված ապրանքատեսակների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ,
- Կազմակերպել և իրականացնել խորհրդատվությունից մինչև վերջնական վաճառք ամբողջական գործընթացը,
- Հետևել գնապիտակների առկայությանը և ճիշտ դասավորվածությանը,
- Ցուցասրահում ապահովել ապրանքատեսականու մշտական առկայությունն ու դրանց ճիշտ դասավորվածությունը՝ ըստ տեսակների։
Պահանջներ
- Պատասխանատվության զգացում, մանրուքներին ուշադրություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հստակ և գրագետ խոսք, հաճախորդների հետ արդյունավետ շփվելու կարողություն,
- Ռուսերենի իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Շինանյութի ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 09:00-19:00, շաբաթը մեկ օր հանգիստ։
Ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես <<ԺԻՎԱ>>, այնուհետև՝ 2020թ.-ին, վերանվանվել է <<ՄԵԳԱՀՈՄ>>: 2000 թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ պահեստ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 15 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ <<ՄԵԳԱՀՈՄ>> ընկերության աշխատկազմը բաղկացած է 60 հոգուց: 2021թ.-ին խոշոր հարկատուների ցուցակում <<ՄԵԳԱՀՈՄ>> ՍՊԸ-ն զբաղեցնում է 324-րդ տեղը: Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` <<ՄԵԳԱՀՈՄ>>-ը համագործակցում է ավելի քան 700 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, <<ՄԵԳԱՀՈՄ>> ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: