Վաճառող (ուհի) խորհրդատու
"Ռիթեյլ Գրուպ" ՍՊԸ
Նկարագրություն
«Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ն (Մուշ սուպերմարկետ) աշխատանքի է հրավիրում Նոր Նորքի 2րդ զանգվածում գտնվող մարկետում վաճառողուհի խորհրդատու (բաժնի աշխատակիցների) հաստիքում աշխատելու համար։
- Աշխատանքային փորձը` պարտադիր։
- Աշխատավարձը սկսած 150.000 դրամից։
Պարտականություններ
- Դարակաշարերի վրա հետևել ապրանքների դասավորվածությանը
- Հետևել բաժնում ապրանքների առկայությանը
- Գնապիտակների ճշգրտության հետևում
- Հետևել դարակաշարերի մաքրությանը
- Բարեհամբույր սպասարկում
Պահանջներ
- Կրթությունը միջին մասնագիտական կամ բարձր
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
- Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամերը՝ 8:15 - 15:30 և 15:30 - 23:00։
- «Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ի մարկետները գտնվում են Աղայան 19 և Նելսոն Ստեփանյան 3/4 հասցեներում
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
"Ռիթեյլ Գրուպ" ՍՊԸ-ն ներկայացնում է Մուշ սուպերմարկետների ցանցը Երևանում 2014թ–ից։ Զբաղվում է մանրածախ և մեծածախ առևտրով: