Վաճառող-գանձապահ
Avolta Armenia
Նկարագրություն
Ավոլտա Հայաստան Ընկերությունը փնտրում է վաճառող-գանձապահ:
Պարտականություններ
- Աշխատողի առաջնային պարտականությունն է սպասարկել հաճախորդներին՝ մշտապես հետևելով և պահպանելով սպասարկման կանոնները,
- Իրականացնել զուգահեռ վաճառքներ, մշտապես հաճախորդին առաջարկել հավելյալ ապրանքներ` բարձրացնելով վաճառքը,
- Հնարավորության սահմաններում պարզել խանութ մտնող յուրաքանչյուր գնորդի կարիքները,
- Իմանալ Ավոլտա հաճախորդի սպասարկման քաղաքականությունը,
- Պահպանել դրական և ջերմ աշխատանքային մթնոլորտ` համագործակցելով և սատարելով թիմի այլ անդամներին,
- Ամեն օր ստուգել պահեստային ապրանքի քանակը` համոզվելու համար, որ ապրանքը պատշաճ կերպով պահեստավորված և ցուցադրված է,
- Պահպանել ընկերության կարգապահական կանոնները,
- Մաքուր և կազմակերպված պահել խանութի ապրանքներն ու դարակները, պահեստավորված ապրանքը, ինչպես նաև աշխատողների համար նախատեսված ընդմիջման տարածքը,
- Մշտապես հետևել և իրականացնել սահմանված առևտրի ցուցանիշներին/պլանին,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող թրեյնինգներին, սովորել և կիրառել այդ ինֆորմացիան աշխատանքի մեջ:
Պահանջներ
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Կիրթ, բարեհամբույր, մոտիվացված անձնավորություն, որը ձգում է նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման,
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը համարվում է առավելություն:
Առավելություններ
- Աշխատավարձի տարեկան վերանայում,
- Վաճառքների հետ կապված բոնուսային համակարգ,
- Պարբերաբար անցկացվող թրեյնինգներ,
- Աճելու հնարավորություն,
- Միջազգային ստանդարտներով աշխատող ընկերություն և համերաշխ կոլեկտիվ։
Հավելյալ նշումներ
Տվյալ աշխատատեղերի աշխատանքային ռեժիմը հերթափոխային է։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ մեկ օր ցերեկ (09.00-21.00), 1 օր գիշեր (21.00-09.00), 2 օր հանգիստ։
Տրանսպորտով ապահովում ենք։
Part of Avolta Group, ADF Shops CJSC is operating the duty free shops at Zvartnots and Shirak International Airports. For more information please visit www.avolta.net.
Since launching our Destination 2027 strategy, our world revolves around you, the traveler. As Avolta we draw on our global know-how across travel retail, F&B, hybrid and convenience to create a travel experience so seamless and catered to your needs, you’ll almost find yourself hoping for delays. With a heritage spanning from Switzerland and Spain, through to Italy, Northern America, Indonesia and Brazil – to name a few – the only thing more rich and diverse than where we came from is what we bring to the table for our travelers.