
Վաճառող-գանձապահ
Avolta Armenia
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է վաճառող-գանձապահ:
Պարտականություններ
- Աշխատողի առաջնային պարտականությունն է սպասարկել հաճախորդներին՝ մշտապես հետևելով և պահպանելով սպասարկման կանոնները,
- Իրականացնել զուգահեռ վաճառքներ, մշտապես հաճախորդին առաջարկել հավելյալ ապրանքներ` բարձրացնելով վաճառքը,
- Հնարավորության սահմաններում պարզել խանութ մտնող յուրաքանչյուր գնորդի կարիքները,
- Իմանալ Ավոլտա հաճախորդի սպասարկման քաղաքականությունը,
- Պահպանել դրական և ջերմ աշխատանքային մթնոլորտ` համագործակցելով և սատարելով թիմի այլ անդամներին,
- Ամեն օր ստուգել պահեստային ապրանքի քանակը` համոզվելու համար, որ ապրանքը պատշաճ կերպով պահեստավորված և ցուցադրված է,
- Պահպանել ընկերության կարգապահական կանոնները,
- Մաքուր և կազմակերպված պահել խանութի ապրանքներն ու դարակները, պահեստավորված ապրանքը, ինչպես նաև աշխատողների համար նախատեսված ընդմիջման տարածքը,
- Մշտապես հետևել և իրականացնել սահմանված առևտրի ցուցանիշներին/պլանին,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող թրեյնինգներին, սովորել և կիրառել այդ ինֆորմացիան աշխատանքի մեջ:
Պահանջներ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Կիրթ, բարեհամբույր, մոտիվացված անձնավորություն, որը ձգում է նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման,
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը համարվում է առավելություն:
Հավելյալ նշումներ
Տվյալ աշխատատեղերի աշխատանքային ռեժիմը հերթափոխային է։
Աշխատանքային ժամերը՝ մեկ օր ցերեկ (09.00-21.00), 1 օր գիշեր (21.00-09.00), 2 օր հանգիստ։
Տրանսպորտով ապահովում ենք։
Part of Avolta Group, ADF Shops CJSC is operating the duty free shops at Zvartnots and Shirak International Airports. For more information please visit www.avolta.net.