
Վաճառող
NOAH SPORTS
Նկարագրություն
Noah-Sports (Puma, Wilson, Head, Arena) խանութ-սրահների ցանցը աշխատանքի է հրավիրում վաճառողների (աշխատանքը հեռանկարային է): Խանութները գտնվում են Տերյան 52 և Կոմիտաս 34 հասցեներում:
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Դրամարկղային գործարքների իրականացում,
- Ապրանքների հաշվառում,
- Ապրանքների պահեստավորում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
- Հաճախորդների գրագետ և բարեհամբույր սպասարկում, պարտաճանաչություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` շաբաթական 5 օր, 10:00-20:00:
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:
PUMA, HEAD, WILSON, ARENA ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում 1996թ-ից: The official representative of Puma brand in Armenia since 1996. Եթե Ձեզ անհրաժեշտ են ինտենսիվ մարզումների համար ապրանքներ կամ ցանկանում եք լավ տեսք ունենալ զբոսնելիս` PUMA- ն առաջարկում է ապրանքներ ամեն ինչի համար, ինչ Դուք ցանկանում եք անել, որտեղ որ կգտնվեք: Երեխաները նույնպես կարող են բացահայտել և հետազոտել աշխարհը PUMA Kids-ի հետ: PUMA-ի առաքելությունն է լինել աշխարհի ամենաարագ սպորտային բրենդը: Շնորհիվ մեր անսպառ նպատակին զարգացնել սպորտը, մենք "միշտ ավելի արագ" (forever faster): "Միշտ ավելի արագ" դա ավելին է քան արագ: Դա ավելի է քան հաղթանակ ցանկացած գնով: Դա նշանակում է բարդությունները դարձնել հնարավորություն: Հաղթել:
HEAD և WILSON ապրանքնանիշերը հանդիսանում են համաշխարհային մեծ թենիսի առաջատար բրենդերը: Մեր խանութ-սրահներում կարող եք գտնել ամեն ինչ թենիսի և պադել սպորտաձևերի համար (հագուստ, կոշիկ, աքսեսուարներ), ինչպես նաև WILSON ապրանքանիշի բասկետբոլային գնդակներ, որոնք հանդիսանում են NBA մրցաշարի պաշտոնական գնդակների բրենդը:
ARENA ապրանքանիշը հանդիսանում է համաշխարհային խոշորագույն բրենդերից մեկը, որը մասնագիտացած է լողի պարագաների արտադրության մեջ: