
Վաճառող
Bacon Product LLC
Նկարագրություն
Եթե դու սիրում ես շփվել տարբեր մարդկանց հետ, ունես հաղորդակցման հմտություն և հետաքրքրված ես սպասարկման ոլորտով:
Պարտականություններ
- Հաճախորդներին ապրանքատեսականու պատշաճ ներկայացում,
- Ապրանքի փաթեթավորում և կշռում,
- Ապրանքների դասավորվածության ապահովում,
- Ապրանքների արտաքին տեսքի պատշաճ պահպանում,
- Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում։
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր,
- Հաղորդակցման հմտություններ,
- Պարտաճանաչության և պատասխանատվության զգացում:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: