Ուսումնական մասի ղեկավար
Yerevan Gladzor University
Նկարագրություն
Երևանի «Գլաձոր» համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական մասի ղեկավարի թափուր պաշտոնի համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և ղեկավարել Ուսումնական մասի աշխատանքները
- Ապահովել կրթական ծրագրերի, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի իրականացումը, վերահսկել դասավանդման որակը և ուսումնական գործընթացի արդյունավետությունը։
- Կազմակերպել և վերահսկել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը։
- Մասնակցել մասնագիտական կրթական ծրագրերի մշակմանը և բարեփոխումներին։
- Գիտական աստիճանի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ցանկալի է Ուսումնական մասում
- Հայերենի և անգլերենի պարտադիր գերազանց իմացություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 9.30-18.00
Երևանի «Գլաձոր» համալսարանը (մինչև 2006 թվականը` «Գլաձոր» կառավարման համալսարան) հիմնադրվել է 1990 թվականին` վերականգնելով և շարունակելով միջնադարյան ԳԼԱՁՈՐԻ համալսարանի ավանդույթները: Գործունեության 35 տարիների ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակազմը հետևողականորեն և հաստատակամորեն իրականացնում են միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց: 2000թ.-ից «Գլաձոր»-ը գործում է սեփական հարմարավետ շենքում:
Երևանի «Գլաձոր» համալսարանում իրականացվում է 12 կրթական ծրագիր: