
Ուռուցքաբան
«Վարդանանց» ՆԲԿ
Նկարագրություն
<<Վարդանանց>> նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում բանիմաց Ուռուցքաբանի․․
Պարտականություններ
- այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշում և բուժում միջազգային գործելակարգերով և ուղեցույցերով
- բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
- ներկենտրոնային էլ․ համակարգում հաշվետվության մուտքագրում
Պահանջներ
- բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն
- վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման , կատարելագործման առկայություն
- մասնագիտական աշխատանքային նվազագույնը մեկ տարվա փորձ
- բժշկական էթիկայի նորմերի իմացություն
- հայերենի, ռուսերենի կամ անգլերենի իմացություն
- համակարգչային MS Office ծրագրի իմացություն
- թիմային աշխատանքի ունակություն
Ձեզ առաջարկվում է․
- Աշխատանք պրոֆեսիոնալների թիմում, բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում
- բժշկական ապահովագրություն
- ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում <<Վարդանանց>>-ում
Հետաքրքրվա՞ծ եք
- Ուղարկե՛ք ինքնակենսագրական Ձեր տվյալները` CVին, նշված էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Ուռուցքաբան»:
- Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։
- Մեր մասին մանրամասն՝ այստեղ
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։