Ուղեկցումների բաժնի աշխատակից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Penitentiary Service of the Ministry of Justice of the Republic of Armenia
Նկարագրություն
Միացի´ր մեզ՝ մարդակենտրոն և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայություն ձևավորելու ճանապարհին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է կրտսեր և առաջատար մասնագետների ընդունելություն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց ուղեկցումները իրականացնելու համար։
Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն 18-ից 55 տարեկան հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։
Առաջատար մասնագետների համար պարտադիր է բարձրագույն, իսկ կրտսեր խմբի մասնագետների համար միջնակարգ կրթություն ունենալը։
Պարտականություններ
- Ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ
- Օրենքով սահմանված դեպքերում կալանավորված անձանց և դատապարտյալների մեկնումների ընթացքում ապահովել նրանց ուղեկցորդումները և պահպանությունը
- Ապահովել վերասոցիալականացման միջոցառումների իրականացման վայրեր դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը
- Ապահովել դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր, ըստ անհրաժեշտության նշված վայրերում իրականացնել վերջիններիս պահպանությունն ու հսկողությունը
- Ապահովել քաղաքացիական առողջապահական հաստատություն տեղափոխման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական առողջապահական հաստատություններ՝ հետազոտությունների, բժշկական խորհրդատվության կամ միջամտությունների նպատակով
Պահանջներ
- Առնվազն միջնակարգ կրթություն կրտսեր մասնագետների համար
- Բարձրագույն կրթություն առաջատար մասնագետների համար
- Աշխատանքային փորձ չի պահանջվում
- Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված
- Ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա
Պաշտոն զբաղեցնող ծառայողները՝
- Ամսական ստանում են համապատասխան հավելումներ, ատեստավորման արդյունքներով հնարավորություն ունեն ստանալ լրացուցիչ հավելավճար մինչև 200․000 ՀՀ դրամի չափով,
- Ծառայության անցկացման վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակմակերես չունեցող ծառայողներն ապահովվում են վարձակալված բնակարանի դիմաց դրամական փոխհատուցմամբ,
- Ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում,
- Ծառայողներն ունեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն,
- Օրենքով սահմանված անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում ձեռք է բերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք (այդ թվում միջնակարգ կրթություն ունեցող և համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք),
- Ծառայությունից արձակվող և հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) ծառայողներն օգտվում են չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից,
- Ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով` ամուսնության կամ տարերային աղետի հետևանքով նրան սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ նրա կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում։
1919թ. հունվարի 7-ին ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը, և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921թ. ապրիլին, ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծվեց ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:
1923 – 1926 թթ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:
1930-1934 թթ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության ներքո: Կրել է տարբեր անվանումներ.
1938թ. – Բանտային բաժին
1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն
1962թ. – Կալանավայրերի վարչություն
1969թ. – Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն
1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն
1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն
2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմնով և 10 հիմնարկներով:
2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը սահմանվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր։