Ուղեկցորդ / մատենավար
Արաբկիր Բժշկական Համալիր
Նկարագրություն
«Արաբկիր» բժշկական համալիրը փնտրում է մոտիվացված և բարեհամբույր մասնագետի՝ ուղեկցորդ-մատենավարի հաստիքը զբաղեցնելու համար: Աշխատակիցը պատասխանատու է պացիենտների առաջնակի ընդունման, համապատասխան բաժանմունքներ ուղեկցման, ինչպես նաև բժշկական փաստաթղթաշրջանառության ճշգրիտ վարման համար:
Պարտականություններ
-
Պացիենտների սպասարկում. Դիմավորել պացիենտներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և ուղեկցել համապատասխան բաժանմունքներ կամ հետազոտությունների սենյակներ:
-
Փաստաթղթաշրջանառություն. Իրականացնել բժշկական քարտերի, մատյանների վարում և արխիվացում՝ սահմանված կարգի համաձայն:
-
Տվյալների մուտքագրում. Մուտքագրել և թարմացնել պացիենտների տվյալները ներքին տեղեկատվական համակարգում (HIS):
-
Աջակցություն բաժանմունքին. Աջակցել բաժանմունքի ընթացիկ կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացմանը:
-
Հերթերի կառավարում. Հետևել պացիենտների հոսքին՝ ապահովելով սպասարկման սահուն ընթացքը:
Պահանջներ
-
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:
-
Համակարգչային հիմնական ծրագրերի (MS Office) լավ իմացություն:
-
Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
-
Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է (առավելություն է բժշկական հաստատությունում աշխատանքի փորձը):
Անձնական հատկանիշներ:
-
Գերազանց հաղորդակցման հմտություններ և էթիկայի կանոնների իմացություն:
-
Հարմարվողականություն և թիմում աշխատելու կարողություն:
-
Ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ:
-
Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն:
«Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» բժշկական համալիր) Հայաստանում ամենախոշոր մանկաբուժական համալիրն է, որտեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ` այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն, հոգեբանասոցիալական և վերականգնողական ծառայություններ: