Get our free app. It won't take up space on your device

Ուղեկցորդ - համակարգող

Արաբկիր Բժշկական Համալիր

Location: Arabkir, Yerevan
Salary:
Monthly 130,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Administrative, Clerical, Medical, Health
Deadline:
9/17/2026

Նկարագրություն

«Արաբկիր» բժշկական համալիրում ապահովել այցելուների և պացիենտների ջերմ ընդունելությունը, բարձրորակ սպասարկումն ու ճիշտ ուղղորդումը: Աշխատակիցը պատասխանատու է կենտրոնում հոսքերի արդյունավետ կառավարման, սպասասրահներում կարգուկանոնի պահպանման և այցելուների համար հարմարավետ ու ապահով միջավայր ձևավորելու համար:

Պարտականություններ

  • Այցելուների դիմավորում. «Արաբկիր» բժշկական համալիր մուտք գործող պացիենտներին և նրանց ուղեկցող անձանց ջերմ ու բարեհամբույր ընդունում:

  • Ուղղորդում և ուղեկցում. Այցելուներին ճիշտ կաբինետներ, բաժանմունքներ կամ հետազոտությունների սենյակներ ուղղորդում և անհրաժեշտության դեպքում անձամբ ուղեկցում:

  • Տեղեկատվության տրամադրում. Այցելուներին կենտրոնի տեղակայման, աշխատանքային ռեժիմի և ընդհանուր ընթացակարգերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության փոխանցում:

  • Հատուկ աջակցություն. Տեղաշարժման դժվարություններ, հաշմանդամություն ունեցող պացիենտներին, ինչպես նաև սայլակով կամ անվասայլակով երեխաներին աջակցություն կենտրոնի տարածքում:

  • Կոնֆլիկտների հարթում. Սպասարկման ընթացքում առաջացած խնդրահարույց իրավիճակներին արագ, հանգիստ և պրոֆեսիոնալ արձագանքում:

  • Կրթություն․ Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (բժշկական, հոգեբանական կամ սոցիոլոգիական ուղղվածությունը կդիտվի որպես առավելություն)

  • Աշխատանքային փորձ․ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման, հաճախորդների աջակցման կամ ադմինիստրատիվ ոլորտում (առողջապահական ոլորտում փորձը ցանկալի է)

Պարտադիր հմտություններ

  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)

  • Գրագետ, բարեհամբույր և հոգատար հաղորդակցման հմտություններ

  • Բարձր սթրեսակայունություն և հույզերը կառավարելու ունակություն

  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն

  • Թիմում աշխատելու և կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու կարողություն

Ցանկալի հմտություններ

  • Ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն (բանավոր)

  • Բժշկական էթիկայի և պացիենտների հետ հաղորդակցման հիմնական կանոնների իմացություն

  • Համակարգչային բազային գիտելիքներ (MS Office, MS Excel)

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ. 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից ուրբաթ), լրիվ զբաղվածություն:

  • Աշխատանքային ժամեր. 09:00 - 17:00

  • Փորձաշրջան. Նախատեսվում է 1-ից 3 ամիս փորձաշրջան՝ համապատասխան վերապատրաստմամբ:

  • Աշխատավայր. «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ (ք. Երևան, Մամիկոնյանց 30):

Company օverview
address
Address
Մամիկոնյանց փողոց, 30.Երևան, Հայաստան
address
Number of employees
1-15
Phone
Phone
010 23 68 83 / 11-70/

«Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» բժշկական համալիր) Հայաստանում ամենախոշոր մանկաբուժական համալիրն է, որտեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ` այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն, հոգեբանասոցիալական և վերականգնողական ծառայություններ:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media