
Թվային տպագրության մասնագետ
ԱՌԴ Գլոբալ
ԱՌԴ Գլոբալ ընկերությունը կատարում է արտաքին գովազդի պատրաստման և տպագրության պատվերներ:
Պահանջվող մասնագետը պետք է կատարի թվային տպագրություն լազեռային և լայնաֆորմատ տպագրական սարքերով և թվային կտրում:
Պարտականություններ
Պահանջվող մասնագետը պետք է
- եղած գրաֆիկական ֆայլերը մշակի տպագրման և կտրման համար
- կատարի թվային տպագրություն և կտրում
- կատարի տպագրված նյութերի հետտպագրական մշակում
- հետևի սարքավորումների անխափան աշխատանքին:
Պահանջներ
- թեկնածուն պետք է ունենա տեխնիկական կրթություն
- լավ տիրապետի Corel Draw, Photoshop ծրագրերին
Փորձը նմանատիպ բնագավառում ցանկալի է:
Տարիքը՝ 25-35 տարեկան:
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 9.30-18.30, շաբաթ օր 9.30-17.00:
Աշխատավայրը՝ Գրիբոյեդով 25/14 հասցեյով:
ԱՌԴ Գլոբալ կազմակերպությունը գործում է 1997թ-ից ,որպես Հայաստանում գովազդի պատրաստման ոլորտի հիմնադիր և այսօր առաջարկում է իր ծառայությունները դիզայնի, ճարտարապետական նախագծման, արտաքին գովազդի պատրաստման, տպագրության ոլորտներում: Մեր գրասենյակը գտնվում է քաղաքի կենտրոնում: