
Թվային տպագրության մասնագետ
ԱՌԴ Գլոբալ
Նկարագրություն
ԱՌԴ Գլոբալ ընկերությունը կատարում է արտաքին գովազդի պատրաստման և տպագրության պատվերներ:
Պարտականություններ
Պահանջվող մասնագետը պետք է
- եղած գրաֆիկական ֆայլերը մշակի լայնաֆորմատ տպագրության համար
- կատարի թվային տպագրություն,
- կատարի տպագրված նյութերի հետտպագրական մշակում
- հետևի սարքավորումների անխափան աշխատանքին:
Պահանջներ
- Թեկնածուն պետք է ունենա տեխնիկական կրթություն,
- և լավ տիրապետի Corel Draw, Photoshop ծրագրերին:
- Ցանկալի է փորձը նմանատիպ բնագավառում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 9.30-18.30, շաբաթ օր 9.30-17.00:
Աշխատավայրը՝ Գրիբոյեդով 25/14 հասցեյով:
ԱՌԴ Գլոբալ կազմակերպությունը գործում է 1997թ-ից ,որպես Հայաստանում գովազդի պատրաստման ոլորտի հիմնադիր և այսօր առաջարկում է իր ծառայությունները դիզայնի, ճարտարապետական նախագծման, արտաքին գովազդի պատրաստման, տպագրության ոլորտներում: Մեր գրասենյակը գտնվում է քաղաքի կենտրոնում: