
Թվային մարքեթինգի մասնագետ (SMM)
"Apache Group" LLC
Նկարագրություն
«Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ն փնտրում է ոլորտը հստակ պատկերացնող թվային մարքեթինգի մասնագետ՝ ընկերության բրենդի զարգացման, պլանավորման ու առաջխաղացման նպատակով:
Հիմնական գործառույթներ
- Ապահովել բրենդի պատշաճ ներկայացվածությունը, ակտիվությունը և առաջխաղացումը սոց․հարթակներում (Facebook, Instagram, Linkedin, Tiktok, Youtube),
- Ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել որակյալ կոնտենտ,
- Սոցիալական ցանցերում պատասխանել ընկերության արտադրանքի կամ ծառայությունների վերաբերյալ հաճախորդների հաղորդագրություններին,
- Գրաֆիկ դիզայների համար կազմել գրագետ տեխնիկական առաջադրանքներ,
- Խմբագրել և սրբագրել տեքստերը, որոնք ստացվել են ընկերության տարբեր ենթաբաժինների կողմից,
- Անընդհատ ուսումնասիրել մասնագիտական գործիքակազմը և կիրառել նորարարական մոտեցումներ,
- Ուսումնասիրել սոցիալական հարթակներում ունեցած արդյունքներն ու գնահատել արդյունավետությունը,
- Ուսումնասիրել և վերլուծել մրցակիցների գործունեությունը սոցիալական հարթակները,
- Ակտիվ համագործակցել Մարքեթինգի թիմ ղեկավարի և գործընկերների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ լեզուների, մարքեթինգի, լրագրության կամ այլ հարակից ոլորտներում,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր իմացություն,
- SMM գործիքակազմի հետ աշխատանքային փորձի առկայություն,
- Google Drive-ի իմացություն,
- Ստեղծագործական մտածողության հմտություններ,
- Հայեցակարգային մտածողություն,
- Դետալների նկատմամբ ուշադրության կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00։
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։