
Թվային մարքեթինգի մասնագետ
FNet
Նկարագրություն
Էֆ նեթ տելեկոմը փնտրում է կրեատիվ, ակտիվ ու ճկուն թվային մարքեթինգի մասնագետի՝ մեր մեծ թիմը համալրելու ու իր խելահեղ գաղափարներով մեզ՝ մեր նպատակին ավելի մոտեցնելու համար։
Պարտականություններ
- Թվային մարքեթինգի ռազմավարության կազմում, մեդիա արշավների մշակում և իրականացում,
- Սոցիալական էջերի վերահսկում,
- Թվային հարթակներում ընկերության վերաբերյալ տեղեկատվության և կոնտենտի թարմացում (վեբկայք, սոցիալական ցանցեր),
- Վիզուալ և տեքստային կոնտենտի պատրաստման գործընթացների կազմակերպում և կառավարում,
- Թվային մարքեթինգի բյուջեի պլանավորում և կառավարում,
- SEO/SEM, էլ. փոստ, սոցիալական մեդիա և այլ տեսակի գովազդների ստեղծում և իրականացում,
- Թվային հարթակներում տարված աշխատանքների և առաջխաղացման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում (SEO/ Google Analytics, Meta ծրագրեր),
- Օնլայն սպասարկման գործընթացի կազմակերպում և կառավարում,
- Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով։
Պահանջներ
- Կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ոլորտում,
- Նախաձեռնողականություն և կրեատիվ մտածողություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09․30-18․30։
Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։