Get our free app. It won't take up space on your device

Թվային մարքեթինգի մասնագետ

Tumanyan Shaurma

Industry: Marketing, Advertising, PR
Deadline: 11/24/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

«Կարաս Գրուպը» հրավիրում է թվային մարքեթինգի մասնագետի, իր մեծ ընտանիք միանալու համար։

Պարտականություններ

  • Պլանավորել, կազմակերպել և վերլուծել թվային մարքեթինգի արշավները, հաղորդակցության ուղղվածությամբ միջոցառումներ, համակարգել PR գործունեությունը և պատրաստել PR նյութեր,
  • Կառավարել կորպորատիվ առցանց ռեսուրսները (կայք, սոցիալական մեդիա) և թվային մեդիայի օգնությամբ ապահովել ԿԱՐԱՍ–ի և նրա ծառայությունների առաջխաղացումը,
  • Վերահսկել գովազդային նյութերի տարածումը ներքին և արտաքին լրատվամիջոցների օգնությամբ, ապահովել դրանց արդիականությունը և համապատասխանությունը բրենդի ռազմավարությանը և կորպորատիվ նպատակներին,
  • Իրականացնել մեդիա մոնիթորինգ և վերլուծություն, աջակցել դրա բացահայտումների հիման վրա ռազմավարությունների ու պլանների մշակման հարցում,
  • Հետևել շուկայի միտումներին ու զարգացումներին և առաջարկել Ընկերության առաջխաղացմանը նպաստող նորարարական ուղիներ,
  • Ըստ անհրաժեշտության կատարել հաստիքից բխող այլ պարտականություններ:

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա համապատասխան փորձ մարքեթինգի ոլորտում, այդ թվում նաև թվային մարքեթինգի արշավների պլանավորման, կազմակերպման և վերլուծման գործում,
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Թվային մարքեթինգի և վեբ վերլուծության սկզբունքների, գործիքների (Facebook Ads, Google Ads, Google Analytics) և մեթոդների իմացություն
  • MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint),
  • Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և պարտաճանաչություն,
  • Առաջնահերթություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն,
  • Մեծ բյուջեի կառավարման հնարավորություններ:

Հավելյալ նշումներ

Հնգորյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00 կամ 10։00-19։00