
Տուրիստական Խորհրդատու / Վաճառքի մասնագետ
Santa Maria Tours
Նկարագրություն
Santa Maria Tours-ը փնտրում է թեկնածու վաճառքի խորհրդատուի պաշտոնի համար: Եթե սիրում եք ճանապարհորդել, մարդկանց հետ շփվել, ունեք վաճառք կատարելու հմտություններ և նոր բաներ սովորելու ցանկություն, ապա միացեք մեր թիմին։
Աշխատանքային փորձը տուրիզմի և վառաքի ոլորտում ցանկալի է։
Աշխատանքային փորձ չունեցող, սակայն վաճառքի հմտություններ տիրապետող թեկնածուները ևս կարող են դիմել։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Ուսումնասիրել տարբեր զբոսաշրջային ուղղություններ,
- Համագործակցել գործընկերների հետ՝ ապահովելու ժամանակին և որակյալ ծառայությունների կազմակերպումը,
- Պլանավորել և պատրաստել ամբողջական տուր փաթեթներ,
- Կատարել ամրագրումներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի և մարքեթինգի հմտություններ
- Լավ իմացություն հայտնի զբոսաշրջային ուղղությունների մասին
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (այլ լեզուները առավելություն են)
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կատարելու ունակություն
- Microsoft Office ծրագրերի իմացություն (մասնավորապես PowerPoint, Excel և Word)
- Հաճախորդների սպասարկման բացառիկ հմտությունները կարևոր պահանջ են
- Զբոսաշրջության ոլորտում փորձը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով պաշտոնի անվանումը: