Get our free app. It won't take up space on your device

ՏՏ սպասարկող մասնագետ

Armenian Tobacco Company

Location: Abovyan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Production, Operations, Information Technologies, Software Development
Deadline:
7/15/2026

Նկարագրություն

Ապահովել Ընկերության տեղեկատվական համակարգերի, համակարգչային տեխնիկայի, ցանցային ենթակառուցվածքների և գրասենյակային սարքավորումների անխափան, անվտանգ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրամադրել աշխատակիցներին։

Պարտականություններ

  • Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները։
  • Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում։
  • Իրականացնել ցանցային մալուխների անցկացում։
  • Իրականացնել համակարգիչների, տպիչների և պատճենահանման սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում։
  • Իրականացնել համակարգչային լսարանների կահավորում։
  • Հայտնաբերել համակարգիչների խափանումների պատճառները և իրականացնել դրանց օպերատիվ վերացում։
  • Հայտնաբերել և կարգավորել ցանցային խնդիրները։
  • Հետևել համակարգիչների, տպիչների և պատճենահանման սարքավորումների անխափան աշխատանքին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (ցանկալի է)։
  • Տեխնիկական ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է)։
  • Windows օպերացիոն համակարգի լավ իմացություն։
  • Տպիչ սարքավորումների սպասարկման հմտություններ։
  • Ցանցային բազային գիտելիքներ։
  • Տեխնիկական գիտելիքներ ձեռք բերելու և զարգացնելու կարողություն։
  • Նոր տեխնոլոգիաներին արագ տիրապետելու ունակություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ։

Company օverview
address
Address
ՀՀ,Կոտայք, ք․Աբովյան,2-րդ արդյունաբերական թաղամաս,6-րդ վարչական շենք
Phone
Phone
+374 60 547774
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media