
ՏՏ մասնագետ / ցանցային ադմինիստրատոր
Domus
Նկարագրություն
«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունը փնտրում է ՏՏ մասնագետի թիմին միանալու համար՝ մասնագիտական աճի և կայուն կարիերայի հեռանկարով։
Պարտականություններ
- ՏՏ ցանցի կառավարման, սպասարկման և թարմացման գործընթացների ապահովում,
- Ցանցային սարքավորումների (wifi, switch, router) տեղադրում/կարգավորում,
- Ցանցային խնդիրների հայտնաբերում և լուծում,
- Համագործակցություն Ընկերության այլ ստորաբաժինների հետ նոր նախագծերի իրականացման համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տեխնիկական ոլորտում,
- 1+ տարվա աշխատանքային փորձ ՏՏ կամ հարակից ոլորտներում,
- Վարորդական իրավունք (B կարգ), մեքենայի առկայությունը ցանկալի է,
- Ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Համակարգչային զարգացած գիտելիքներ,
- Լոկալ ցանցերի կառուցման բազային հմտություններ,
- Ցանցային տեխնոլոգիաների մասին բազային գիտելիքներ,
- Windows օպերացիոն համակարգի իմացություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Պատասխանատվություն, պարտաճանաչություն,
- Թիմային աշխատանքի հմտություն։
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: