ՏՏ մասնագետ
BD Retail Group
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և տեխնիկական գիտելիքներով օժտված ՏՏ մասնագետի, ով կապահովի ընկերության համակարգչային համակարգերի, օժանդակ սարքերի, ցանցային ենթակառուցվածքի և տեղեկատվական տեխնոլոգիաների անխափան ու անվտանգ աշխատանքը։
Պարտականություններ
- Համակարգիչների, օժանդակ սարքերի և ցանցային սարքավորումների տեղադրում, կարգավորում և սպասարկում։
- Windows օպերացիոն համակարգերի և անհրաժեշտ ծրագրային ապահովման տեղադրում ու կառավարում։
- Տեղական ցանցի (LAN), ինտերնետ կապի և ցանցային սարքավորումների աշխատանքի վերահսկում։
- Տեխնիկական խնդիրների հայտնաբերում, վերլուծություն և օպերատիվ լուծում։
- Տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում։
- Հակավիրուսային համակարգերի և անվտանգության ծրագրերի վերահսկում։
- Աշխատակիցներին տեխնիկական խորհրդատվության և աջակցության տրամադրում։
Պահանջներ
- ՏՏ ոլորտում պարտադիր աշխատանքային փորձ։
- Համակարգչային տեխնիկայի և օպերացիոն համակարգերի իմացություն։
- Ցանցային տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
- Խնդիրները վերլուծելու և լուծելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն։
- Հաղորդակցման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Հաստիքով հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական էլ հասցեին՝ պարտադիր նշելով հաստիքի անվանումը - ՏՏ մասնագետ ։
Started from Diana shop and being one of the largest boutique shops offering wide range of famous brands, currently BD Retail Group represents Mango, Okaidi, Carter's, Parfois, Kiabi, Terranova and Strellson fashion franchises respectivaly in Armenia.