ՏՏ մասնագետ
Grand Tobacco
Նկարագրություն
ՏՏ մասնագետը պատասխանատու է ընկերության տեղեկատվական համակարգերի, 1C ծրագրի և համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովման, աշխատակիցներին տեխնիկական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև տեղեկատվական և կիբերանվտանգության պահանջների պահպանման և համապատասխան ռիսկերի կանխարգելման համար։
Պարտականություններ
- Ապահովել 1C ծրագրի և կիրառվող այլ ծրագրերի անխափան աշխատանքը,
- Տրամադրել տեխնիկական աջակցություն աշխատակիցներին,
- Լուծել ծրագրային և տեխնիկական խնդիրներ,
- Կատարել համակարգիչների, տպիչների, ցանցային և այլ սարքավորումների տեղադրում և սպասարկում,
- Տեղադրել, կարգավորել և թարմացնել օպերացիոն համակարգեր և ծրագրային ապահովումներ,
- Վերահսկել համակարգչային ցանցի և սարքավորումների աշխատանքը,
- Ապահովել տեղեկատվական և կիբերանվտանգության կանոնների պահպանումը,
- Կանխարգելել տեղեկատվական անվտանգության ռիսկերը և արձագանքել միջադեպերին,
- Ապահովել տվյալների պահպանման և կրկնօրինակման գործընթացները,
- Համագործակցել այլ բաժինների հետ՝ տեխնիկական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- 1C ծրագրի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- Համակարգչային տեխնիկայի, ցանցերի և օպերացիոն համակարգերի իմացություն,
- Կիբերանվտանգության հիմնական սկզբունքների իմացություն,
- Խնդիրների արագ ախտորոշման և լուծման հմտություններ,
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմային աշխատանքի կարողություն,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
- Սթրեսակայունություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Բարեվարքություն:
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն:
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
«Գրանդ Տոբակո» ընկերության հիմնադրումը 1997 թվականին հանդիսացավ հայրենական արդյունաբերության վերակենդանացման կարևոր քայլերից մեկը: Ընկերության հիմնադիր Հրանտ Վարդանյանն ի սկզբանե շեշտը դրեց արտադրանքի որակի շարունակական բարձրացման վրա: Այդ ուղղությամբ կատարված տարիների քրտնաջան աշխատանքը թույլ տվեց ընկերությանը ոչ միայն գրավել տեղական շուկայի մեծ մասը, այլև դառնալ Հայաստանի խոշոր արտահանողներից մեկը՝ պարբերաբար մուտք գործելով նորանոր շուկաներ արտերկրում: Ընկերությունը իրականացրել է հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ՝ ուղղված տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանը՝ համագործակցելով հոսքագծեր և լաբորատոր սարքավորումներ արտադրող աշխարհի առաջատար ընկերությունների հետ: Վերազինմանն ուղղված մեծածավալ ներդրումները շարունակվում են նաև այսօր: Արտադրանքի հիմքը բարձրորակ հումքը և օժանդակ նյութերն են, որոնք ևս ձեռք են բերվում աշխարհի լավագույն մատակարարներից: Արդեն շուրջ 20 տարի է, ինչ ընկերության կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9001 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին և պարբերաբար ստուգվում է TUV միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից:
Ընկերությունը դարձել է Հայաստանի արդյունաբերության կարևոր սյուներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել հայրենական տնտեսությունը: Այսօր «Գրանդ Տոբակո» ընկերությունն ապահովում է շուրջ 1500 աշխատատեղ, ինչպես նաև սպառում է գյուղացիական բազմաթիվ տնտեսությունների կողմից աճեցված ծխախոտահումքը՝ կայուն եկամուտ ապահովելով նաև այդ տնտեսություններում աշխատողների համար: Բացի այդ՝ վերջին տարիներին ընկերությունը մշտապես զբաղեցրել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականները, իսկ 2019 թ. տվյալներով՝ գլխավորում է այդ ցանկը: