Թրեյդ մարքեթինգ մենեջեր
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Թրեյդ մարքեթինգ մենեջերի՝ ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Թրեյդ-մարքեթինգի պլանի մշակում և իրականացում ըստ վաճառքի և մարքեթինգի նպատակների , ինչպես նաև թրեյդ-մարքեթինգի բյուջեի կառավարում:
- Ընկերության ապրանքանիշերի ուժեղացմանը և դրանց ճանաչելիությանը ուղղված միջոցառումների իրականացում։
- Վաճառքի բաժնի աշխատակիցների հետ աշխատանքի պլանավորում և համակարգում՝ արդյունավետ պրոմո-ակցիաների ներդրման և դրանց իրականացման ընթացքի վերահսկման եղանակով:
- Իրականացված միջոցառումների և այլ գործունեության վերաբերյալ վերլուծություն, ֆինանսական արդյունավետության գնահատում:
- Մերչենդայզինգի ստանդարտների և ապրանքների վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր թարմացում
- Մերչենդայզերների ուսուցում մերչենդայզինգին և POSM-ի տեղադրման սկզբունքներին
- Պարբերաբար կազմակերպվող այցելություններ վաճառակետեր՝ հաճախորդների կարիքները գործնականում գնահատելու և հասկանալու նպատակով:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է կառավարման, վաճառքի և մարքեթինգի ոլորտում
- 3 և ավելի տարվա համանման աշխատանքային փորձ նմանատիպ կազմակերպությունում
- Պրոակտիվ և արդյունավետ մոտեցում աշխատանքների նկատմամբ:
- Հաղորդակցման հմտություններ, հետևողականություն, մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ, ռազմավարական մտածողություն, ներկայացման հմտություններ
- Ցանկալի է անձնական մեքենայի առկայություն,
- Ռուսերենի իմացություն (անգլերենը՝ցանկալի)։
- Թիմի կառավարման փորձ:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: