Get our free app. It won't take up space on your device

Trade Marketing մասնագետ (Կենցաղային քիմիա)

C and F Co LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
12/18/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Trade Marketing մասնագետի միջազգային ընկերությունում աշխատելու համար։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել trade marketing ռազմավարություն կենցաղային քիմիայի վաճառքի կետերում (սուպերմարկետներ, մինի-մարկետներ, մեծածախ կետեր, դիլերներ)
  • Կազմակերպել ապրանքների տեղաբաշխումը դարակներում (planogram, դարակային բաժնեմաս, կատեգորիաների՝ լվացքի միջոցներ, սպասքի լվացման, մաքրող, օդի թարմացուցիչներ, թղթային արտադրանք, տեղաբաշխում)
  • Ապահովել ապրանքատեսականու ներկայացվածությունն ու հասանելիությունը (OSA, SKU լիստինգ) առևտրային ցանցերում
  • Պլանավորել և իրականացնել promo ակցիաներ, զեղչեր, բոնուսային առաջարկներ, կոմբո փաթեթներ և սեզոնային միջոցառումներ
  • Մշակել և տեղադրել POSM նյութեր (վոբլերներ, շելֆթոքերներ, ստենդեր, ֆլոր-դիսփլեյներ, լրացուցիչ տեղաբաշխման կետեր)
  • Մոնիթորինգ անել մրցակիցների գները, ակցիաներն ու նոր ապրանքների ներկայացվածությունը
  • Համագործակցել խանութների ցանցերի կատեգորիայի մենեջերների, դիստրիբյուտորների և վաճառքի թիմի հետ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար (լիստինգ, մարքեթինգային բոնուսներ, լրացուցիչ տեղաբաշխում)
  • Կազմակերպել և վերահսկել մերչենդայզերների ու վաճառքի ներկայացուցիչների աշխատանքը դաշտում
  • Վերլուծել վաճառքի տվյալները, դարակային բաժնեմասը և ակցիաների արդյունավետությունը, պատրաստել պարբերական հաշվետվություններ
  • Կառավարել trade marketing բյուջեն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (մարքեթինգ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում կամ առնչվող ոլորտ)
  • Trade marketing, վաճառքի կամ FMCG ոլորտում առնվազն 1–2 տարվա փորձ (կենցաղային քիմիայի, հիգիենայի կամ կոսմետիկայի ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն)
  • Հայաստանի մանրածախ շուկայի, առևտրային ցանցերի և դիստրիբյուցիայի ալիքների իմացություն
  • Merchandising-ի, planogram-ի և promo գործիքների իմացություն
  • Վերլուծական մտածելակերպ, Excel-ի և PowerPoint-ի լավ իմացություն
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն
  • Բանակցելու և հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում, թիմում աշխատելու կարողություն
  • Դաշտային այցեր կատարելու պատրաստակամություն (Երևան և մարզեր)
  • Դիզայներների և տպագրական արտադրության հետ աշխատանքի փորձ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00

Company օverview
address
Address
ք. Երևան, Շարուրի 43
address
Number of employees
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

See more
Benefits
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media