Տպագրիչի օգնական
Albedo Graphics LLC
Նկարագրություն
"Ալբեդո Գրաֆիքս" տպագրատունը աշխատանքի է հրավիրում տղամարդ տպագրիչի օգնականի:
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկուշաբթի – Ուրբաթ՝ 09:30 – 19:00
Շաբաթ՝ 09:30 – 17:00
Կիրակի՝ հանգիստ
Առաջարկվում է վճարովի փորձաշրջան, որի ավարտից հետո որոշվում է աշխատավարձի չափը։
Կա մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
Պարտականություններ
- Տպագիր նյութերի կտրում
- Լամինացիա և բիգովկա
- Լյուվերսների ամրացում
- Պատվերների հավաքում և փաթեթավորում
- Օգնություն տպագրական արտադրությունում
Պահանջներ
- Պատասխանատվություն
- Բարեխիղճ և արագ աշխատելու ունակություն
- Աշխատասիրություն
- Թիմային աշխատանք իրականացնելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
Մենք առաջարկում ենք
✔ Կարիերայի աճի իրական հնարավորություն
✔ Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ
✔ Վերապատրաստում աշխատանքի ընթացքում
Albedo Graphics-ը հիմնադրվել է 2004 թվականին:
Ի սկզբանե կազմակերպությունը մատուցում էր գրաֆիկ դիզայնի և տպագրության ծառայություններ։
Ներկայումս ընկերությունը բաղկացած է չորս ինքնաբավ ստորաբաժանումներից`
ԴԻԶԱՅՆ ՍՏՈՒԴԻԱ
ՏՊԱԳՐԱՏՈՒՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ
ԿԱՀՈՒՅՔ ԵՎ ԴԵԿՈՐ
Քսան տարվա փորձ, հավատարիմ անձնակազմ, պարբերաբար թարմացվող սարքավորումներն ու այս 4 բաժիններն իրար հետ միասին հնարավորություն են տալիս իրականացնել երևի թե ամենաբարդ նախագծեր, լուծել դժվար և դեստանդարտ խնդիրներ մեր ոլորտում և, իհարկե, ապահովել մաքսիմալ կոմֆորտ մեր պատվիրատուներին մատուցելով կոմպլեքս ծառայություններ դիզայնից մինչև արտադրություն։