
Total ապրանքանիշի ներմուծման պահեստի օպերատոր
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում օպերատորների, Total ապրանքանիշի ներմուծման պահեստում աշխատելու համար:
Պարտականություններ
- Ներմուծված ապրանքատեսականու հաշվառում և մուտքագրում 1C ծրագիր:
- Պահեստի ապրանքների կոդավորում և գործընթացի վարում:
- Խոտան ապրանքների հետ կապված համապատասխան գործառույթների կազմապերպում:
- Անմիջական ղեկավարի կողմից այլ աշխատանքային հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- 1C ծրագրի իմացություն
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ
Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր
Առավելություններ
- Գերազանց թիմ
- Մասնագիտական զարգացում
- Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում
- Ճաշարանի առկայություն
- Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-Ընկերություն)
Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: