Տնտեսվար
DUET COMPANY
Նկարագրություն
«Դուետ Քոմփանի» ընկերությունը փնտրում է տնտեսվար, ով պատասխանատու կլինի կազմակերպության նյութատեխնիկական, կենցաղային և վարչատնտեսական գործընթացների կազմակերպման և իրականացման համար։
Պարտականություններ
-
Իրականացնել գույքի հաշվառում (կահույք, սարքավորումներ, գրասենյակային պարագաներ)
-
Կազմակերպել նյութերի գնումն ու մատակարարումը
-
Վերահսկել գույքի պահպանումը և ճիշտ օգտագործումը
-
Կազմակերպել տարածքների մաքրությունն ու սանիտարական վիճակը
-
Հետևել շենքի տեխնիկական վիճակին (ջեռուցում, լուսավորություն և այլն)
-
Կազմակերպել փոքր վերանորոգման աշխատանքներ
-
Վարել պահեստային հաշվառումը
-
Վերահսկել ապրանքների մուտքն ու ելքը
- Ապահովել անհրաժեշտ նյութերի բավարար պաշար
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Կազմակերպչական ունակություններ
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։
Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 48 շինություն
<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։