
Տնտեսական վերլուծության բաժնի մասնագետ
Domus
Նկարագրություն
«Դոմուս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Տնտեսական վերլուծության բաժնի մասնագետի։
Դիտարկում ենք հաշվապահական/ֆինանսական ոլորտներում փորձ ունեցող, հաշվապահական դասընթացներին մասնակցած թեկնածուներին։
Պարտականություններ
- Դրամարկղային գործառնությունների վերահսկում,
- Ինքնարժեքի հաշվարկ,
- Հիմնական միջոցների հաշվառում,
- Եկամուտների և ծախսերի վերլուծություն,
- Ընկերության ապրանքատեսականու քանակական և արժեքային տվյալների վերլուծություն,
- Ապրանքատեսականու վերաբերյալ տվյալների մշակում և ծրագրային ձևակերպում,
- Տվյալների բազայի ստեղծում, անհրաժեշտ տեղեկատվության արտահանում և տրամադրում,
- Անմիջական Ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտներում,
- 1+ տարվա աշխատանքային փորձ հաշվապահական/ֆինանսական ոլորտներում՝ ցանկալի է արտադրական կամ մեծածախ/մանրածախ առևտրի ուղղվածությամբ,
- Հաշվապահական դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ, Excel-ի և 1C ծրագրի իմացություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Ճշտապահություն և ազնվություն,
- Վերլուծական մտածողություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Սովորելու ցանկություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ, ամսվա մեջ 1-2 անգամ շաբաթ օրը հերթափոխություն։
Գրասենյակի վայրը՝ Արարատյան 88/8, Չարբախի մետրոյից 2 կմ։
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: