Տնտեսական բաժնի պատասխանատու
O2 Gardens
Նկարագրություն
O2 Gardens, եթե ունեք կազմակերպչական հմտություններ, սիրում եք կարգուկանոն և պատրաստ եք ղեկավարել ու բարելավել աշխատանքային գործընթացները, ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում։
Պարտականություններ
- տնտեսական բաժնի ամենօրյա աշխատանքների կազմակերպում և աշխատակիցների գործառույթների համակարգում,
- ընկերության տարածքների մաքրության, սանիտարահիգիենիկ վիճակի և բարեկարգության վերահսկում,
- տնտեսական պարագաների պահանջարկի պլանավորում, գնումների կազմակերպում և պաշարների վերահսկում,
- տարածքի, սարքավորումների այլ համակարգերի տեխնիկական սպասարկման ու ընթացիկ վերանորոգման աշխատանքների կազմակերպում,
- գործընկեր սպասարկող կազմակերպությունների և մասնագետների հետ համագործակցություն աշխատանքների համակարգում։
Պահանջներ
- տնտեսական, վարչական կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձ,
- աշխատակիցների ղեկավարման և աշխատանքների կազմակերպման հմտություններ,
- տեխնիկական խնդիրները բացահայտելու և դրանց լուծումը կազմակերպելու կարողություն,
- պլանավորման, վերահսկման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
- պատասխանատվություն, կազմակերպվածություն և նախաձեռնողականություն,
- համակարգչային գիտելիքներ, MS Office ծրագրերի գործնական փորձ (կդիտվի որպես առավելություն)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայր՝ Երևան, Սիլիկյան թաղամաս 13փ․,2/8
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի – Շաբաթ
Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում։
🌿 Կանաչապատման համալիր ծառայություններ
🌿 Բույսերի և ծաղկամանների ամենամեծ տեսականին Հայաստանում
🌿 Բնական կանաչ պատեր
🌱 Կանաչ տուրեր