
Տնտեսագետ
ARCON TRADE LLC
Պարտականություններ
- Ձեռնարկության ավտոմատացման համակարգերի վարում (Мой склад և Планфакт)՝ մուտքագրելով ապրանքի և ֆինանսների շարժը,
- Ընկերության մատակարարների և գնորդների հետ փաստաթղթաշրջանառություն,
- Ապրանքների ինքնարժեքի հաշվարկ և վերահսկում,
- Ներկայիս բիզնեսի վերաբերյալ տեղեկատվության պատրաստում և տրամադրում՝ ֆինանսական վերլուծության համար,
- Այլ առաջադրանքների կատարում ղեկավարի հանձնարարությամբ։
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսական կամ ֆինանսական կրթություն,
- Նմանատիպ պաշտոնում երկու տարվա փորձ,
- 1C կամ նմանատիպ ծրագրերի իմացություն և փորձ,
- Ֆինանսական հաշվետվությունների ձևերի իմացություն, հաշվապահական գիտելիքներ, կառավարչական հաշվառման իմացություն,
- Մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելու ունակություն (բարդ բանաձևեր, ամփոփիչ աղյուսակներ),
- Microsoft Word, Excel, Outlook գերազանց տիրապետում,
- Ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր։
Ողջունելի է
- Խոշոր միջազգային ընկերությունում փորձ,
- Անգլերենի իմացություն։
Անձնական հատկանիշներ
- Ճշտապահություն, ժամանակի ճիշտ տիրապետում,
- Վերլուծական մտածողության ունակություն,
- Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների հանդեպ, բարձր աշխատունակություն,
- Տեղեկատվությունը համակարգելու ունակություն,
- Թիմում աշխատելու եւ բոլորի հետ համագործակցելու ունակություն,
- Լավ հաղորդակցման հմտություններ։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանք հարմարավետ գրասենյակում,
- Ամբողջ դրույք,
- Պաշտոնական աշխատանք ՀՀ Աշխատանքային օրենսգրքին համապատասխան, վճարովի արձակուրդ, այդ թվում նաև հիվանդանոցային,
- Կորպորատիվ բջջային կապ,
- Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2, ժամը 10:00 – 19:00,
- Աշխատավարձի չափը որոշվում է հարցազրույցի արդյունքներով,
- Փորձաշրջան՝ 3 ամիս։
Компания Аркон - современная, динамично развивающаяся компания, производящая широкий ассортиент алкогольной продукции: армянских коньяков и вин. Заключены договоры с федеральными ретейлерами, компания стремительно развивает дистрибьюцию своей продукции в регионах России, странах СНГ.